կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 14:31
Տարածաշրջան

Թուրքիայի ՊՆ-ն Չանաքքալեի ճակատամարտում զոհված հայերին զոհ չի համարում

Թուրքիայի ՊՆ-ն Չանաքքալեի ճակատամարտում զոհված հայերին զոհ չի համարում

Այսօր Թուրքիան նշում է Չանաքքալեի հաղթանակի և  Զոհերի հիշատակի օրը: Հաղթանակից անցել է 100 տարի, սակայն մինչ օրս Թուրքիայում շարունակվում են զոհերի հետ կապված քննարկումները:

 

Ըստ Demokrathaber-ի՝  թեեւ Թուրքիայի ՊՆ-ն զոհերի մասին 1998 թվականին գիրք է հրատարակել, ՊՆ կայքէջը զոհերի ցուցակում չի ներառել ոչ մուսուլման՝ քրիստոնյա և հրեա զոհերի անունները:

 

Կայքի՝ «Զոհերի ցուցակ» բաժնում մանրամասնորեն ներկայացվել են զոհերի մասին տեղեկություններ, սակայն ոչ մուսուլմանների անունները որոնելիս հայտնվում է «նման տեղեկություն չի գտնվել» գրությունը:

 

Ըստ գրանցումների՝ Չանաքքալեում ավելի քան 100 ոչ մուսուլման զոհերից  մեկը՝ 1891 թվականին ծնված, ազգությամբ հայ Ավանիսի որդի Ակոբն է (Հակոբ): Օսմանյան բանակի հետևակի հրամանատար Հակոբը զոհվել է 1915 թվականի հուլիսի 5-ին Քիրեչթեփեում: Ոչ մուսուլման զոհերից են նաև Առաքել էֆենդին և Իսահակը, որոնց անունները ևս չեն ներառվել զոհերի ցուցակում: