|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Համազգային միասնականության նոր բանաձևը` «Հայրենիքի հնարավորությունների առավելագույնը` Սփյուռքի համար եւ Սփյուռքի հնարավորությունների առավելագույնը` հայրենիքի համար», արտահայտիչ է: Բայց երբ խորանում ենք բովանդակության մեջ, հանդիպում ենք խութերի:
Այդ ո՞ր առավելագույնը նկատի ունենք Սփյուռքի հնարավորությունների մասին խոսելիս: Ճշտե՞լ ենք արդյոք: Ինքներս ի՞նչ ենք պատրաստ կամ ունակ տալու Սփյուռքին՝ մեր տնտեսությունը վերականգնելու մեր անկարողությամբ, ժողովրդավարական արժեքներից նահանջով, ժամանակակից պետություն ստեղծելու կորսված հնարավորություններով, իշխանություն իրացնելու իր իրավունքներից հասարակության օտարվածությամբ:
Այսօր ավելի սթափ ենք ու իրատես: Նախկին ռոմանտիկ ընկալումներին փոխարինել են հայության հատվածների միջեւ ընկալումների, սպասելիքների, աշխարհայացքների որոշակի տարբերությունների գիտակցումը: Բայց շարունակում ենք համընդհանուր նպատակներ ամրագրելուց անդին չանցնել, չհստակեցնել վաղուց ամրագրված նպատակները կենսագործելու համազգային մեխանիզմներն ու օրակարգը: Մինչդեռ վաղուց արդեն ժամանակն է: