|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի կալանավորումը ոչ միայն անակնկալի է բերել շատերին, այլեւ, փաստորեն, դարձել է հումորի թեմա: Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դպրոց կատարած այցելության ժամանակ երեխաներից մեկին հարցրել է, թե ինչ է ուզում դառնալ, երեխան պատասխանել է` ոստիկան, ինչին ԱԺ նախագահն արձագանքել է` «գործ չունես, ոստիկաններին բռնում են»:
Մեր տեղեկություններով` այս հումորը բավականին թանկ է նստել Արգամիչի վրա, քանի որ վերեւներում քննարկման թեմա է դարձել: Նրան մեղադրում են, որ պետական պաշտոնյայի մակարդակով ձեռք է առել այդ «լուրջ գործընթացը»:Երեկ ներ թղթակիցը Աբրահամյանի մամուլի քարտուղարից փորձել է ճշտել, թե ինչ է նկատի ունեցել նա այդ արտահայտությունը անելով, եւ Արգամիչը փոխանցել է, թե` «ընդամենը հումոր է արել, առանց որեւէ ենթատեքստի»:
Թերեւս բարձրաստիճան ոստիկանների` ճաղերի հետեւում հայտնվելը նա սրտին մոտ է ընդունել այն պատճառով, որ եղբոր որդին էլ Արարատի մարզի ոստիկանապետն է: