|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Համաշխարհային ճանաչում ունեցող Lacoste հագուստի ընկերության փաստաբանը դիմել է Նորվեգիայի ոստիկանություն` խնդրելով արգելել ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկին կրել իրենց բրենդային հագուստը:
Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, բազմաթիվ լուսանկարների վրա Բրեյվիկը հարցաքննությունների, հետաքննական փորձերի ժամանակ Lacoste-ի վերնաշապիկներով է, ընդ որում` փոքրիկ կանաչ կոկորդիլոսը` ֆիրմայի պաշտոնական խորհրդանիշը, պարզ երեւում է:
«Դա ամենավատ հակագովազդն է, որ կարելի է հորինել»,- ասում են ընկերությունում, որն այս տարի նշելու է իր 75-ամյակը:
Բրեյվիկը, որին բանտում արգելել են ռազմական համազգեստ կրել, ընտրել է Lacoste-ի հագուստները, քանի որ, նրա տեսակետից, դրանք լրացնում են իր` «լուսավորյալ պահպանողական եվրոպացու» կերպարը: