Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Շնորհավորելով Ֆիլիպ Լեֆորին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ նա կնպաստի Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների առավել ամրապնդմանը: Հայաստանի արտգործնախարարը նշել է նաեւ, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները մշտապես եղել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից եւ առանձնակի ուշադրության են արժանացել Հայաստան-ԵՄ փոխգործակցության շրջանակներում ներառված բոլոր բնագավառները, որի արդյունքում կողմերը տարեցտարի արձանագրում են նորանոր ձեռքբերումներ` հարաբերություններին հաղորդելով նոր որակ:
Ֆիլիպ Լեֆորն, իր հերթին, եւս գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ դինամիկ զարգացող հարաբերություններում համագործակցության նոր հեռանկարների բացման կապակցությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցություններին` նշելով, որ վերջին շրջանում զգալի առաջընթաց են արձանագրել:
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորն անդրադարձել են նաեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին եւ քննարկել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրինացման եւ խորը, համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներին:
Կողմերը կարեւորել են սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը եւ անդրադարձել դրա նախապատրաստմանը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Այս համատեքստում Ֆիլիպ Լեֆորը ԵՄ անունից աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին: