Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հայ պատգամավոր Մարգար Եսայանը, ով աչքի է ընկնում իր էրդողանամետ գաղափարներով, զավեշտալի հայտարարություններով է հանդես եկել:
Ըստ T24-ի՝ Sputnik լրատվական գործակալության հետ զրույցում Եսայանն անդրադարձել է ընտրությունների արդյունքներին և քրդական հարցի կարգավորմանը: Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Քրդական բանվորական կուսակցության դեմ պայքարը պետք է շարունակվի։
Եսայանը նշել է, որ թուրքական իշխանությունները քրդական հարցի կարգավորման համար այսուհետ չեն երկխոսելու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հետ և հաշվի չեն առնելու ՔԲԿ-ի ղեկավար Օջալանին: «Փոխարենը՝ իշխանությունները երկխոսելու են միայն քուրդ ժողովրդի հետ»,- ասել է նա:
Թուրքիայում մամուլի ազատությանն անդրադառնալով՝ Եսայանն այնպիսի հայտարարություն է արել, որն իսկապես ծիծաղ կարող է առաջացնել Թուրքիայում ԶԼՄ-ների և լրագրողների դեմ բռնության մասին քաջատեղյակ մարդկանց շրջանում: «Թուրքիայում մամուլն այնքան ազատ է, որ գուցե Եվրոպայում այդքան ազատ չէ»,- ասել է նա: