|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ կառավարությունը պատրաստվում է կնքել միջազգային մի համաձայնագիր, որով նախատեսվում է Հայաստանից աշխատուժ արտահանել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ:
Խնդիրը միայն այն չէ, որ Հայաստանի իշխանությունները, փաստորեն, պետական մակարդակով խրախուսում են արտագաղթը: Բանն այն է, որ այսօր Հայաստանից ցանկացած «իրեն հարգող» պաշտոնյա Էմիրաթներում սեփական բիզնես ունի, այդ թվում`նաև շինարարական: Այսինքն` նրանց շատ ձեռնտու է, որ այդ շինարարությունների վրա աշխատեն Հայաստանից տարած «մալյարները», «սվաղչիները», «կաֆելչիկները» և այլն, որովհետև նրանք հաստատ «էժանով» կաշխատեն:
Պարզապես Հայաստանից հավաքագրված «ուստեքին» իրավական կարգավիճակ է պետք, ինչով և, ըստ էության, զբաղված են Հայաստանի իշխանությունները: Պարզ ասած` նրանք կամաց-կամաց ոչ միայն իրենց բիզնեսներն են տեղափոխում արտասահման, այլև իրենց ճորտերին, որովհետև արտասահմանում հազիվ թե ճորտեր գտնեն:
Եվ դա, ցավոք, կատարվում է պետական մակարդակով, այն պարզ պատճառով, որ այս իշխանությունները Հայաստանի բնակչությանը նույնպես իրենց սեփականությունն են համարում: