կարևոր
337 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-08 13:13
Սպորտ

Հայ շախմատիստների արդյունքները՝ Կրետեում անցկացվող առաջնությանը

Հայ շախմատիստների արդյունքները՝ Կրետեում անցկացվող առաջնությանը

Նոյեմբերի 3-12-ը Հունաստանի Կրետե կղզում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Հայաստանը ներկայացնում է 58 շախմատիստ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը, որը 5 հնարավորից ունի 5 միավոր։

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Վահե Սուքիասյանն ունի 4.5 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները։

Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը ունի 4.5 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները։

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մոնթե Ավետիսյանը, Ռաֆայել Զաքարյանը և Մարկ Ադամյանն ունեն 4.5 միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները։

Այսօր հանգստյան օր է։ 6-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 17։00-ին։