|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը ոստիկանները երեք մարդու՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Polsat News»-ի տվյալներով՝ հայտնաբերված մարմինները, հավանաբար, պատկանում են հարձակվողի ընտանիքի անդամներին։ Հարևանները լրագրողների հետ զրույցում նրա ընտանիքը բնութագրել են որպես սովորական և հանգիստ, սակայն նշել են, որ երիտասարդը, որը նախօրեին սպանել էր վեց մարդու, վերջին շրջանում իրեն տարօրինակ և կասկածելի էր պահում։
Հիշեցնենք՝ Կրակովում հրաձգությունը տեղի է ունեցել նախօրեին՝ ցերեկային ժամերին։ Լեհաստանի քաղաքացին մեքենայով ժամանել է քաղաքի շուկայի հրապարակ և կրակ բացել անցորդների ուղղությամբ։ Զոհվել է վեց մարդ, ևս 15-ը վիրավորվել են։ Զինված տղամարդը եղել է զինվորական համազգեստով և օգտագործել է բանակային նշանակության հրացան։