Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի եւ «Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամի համատեղ իրականացրած «Բրայլյան տետրերի պատրաստում» ծրագրի շնորհիվ դպրոցի աշակերտներին հանձնվել են բրայլյան տետրեր:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, թիվ 14 հատուկ դպրոցում սովորում է մոտ 100 երեխա Երեւանից, Հայաստանի տարբեր մարզերից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։
Աշակերտների մոտ 50 տոկոսը կույր է, մյուսներն ունեն տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ։ Այստեղ ուսանող երեխաները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ տպագրված 1000 բրայլյան տետրերից բացի, տետրերի մյուս խմբաքանակը հատկացնում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը։