|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արդեն հայտնել ենք, որ հոկտեմբերի 15-ին Մոսկովյան նահանգային թատրոնում /կույր մարդկանց համար ադապտացված առաջին ռուսական թատրոն/ մեկնարկել է Դիանա Գուրցկայայի «Սրտի կանչով» բարեգործական հիմնադրամի «Սպիտակ ձեռնափայտ» 5-րդ միջազգային բարեգործական փառատոնը:
Փառատոնին Հայաստանից մասնակցել է Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան Հովհաննես Հովհաննիսյանը /երգեցողություն, դասատու` Մարիաննա Կարապետյան/:
Տասնմեկամյա Հովհաննեսը զուգերգով է հանդես եկել հայտնի երգչուհի Դիանա Գուրցկայայի հետ։ Կատարել են Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» երգը: Ի դեպ, Գուրցկայան հայերեն է երգել: