|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կիրակի օրը տեղի կունենա ամերիկյան արքայական հարսանիք: ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի զարմուհին` 27-ամյա Լորեն Բուշը, կամուսնանա աշխարհահռչակ դիզայներ Ռալֆ Լորենի որդու՝ 39-ամյա Դեյվիդ Լորենի հետ:
Հարսանեկան արարողությունը տեղի կունենա Լորենի առաձնատանը, որի մեծությունը 22.000 հեկտար է: Ակնկալվում է, որ արարողությանը կմասնակցի 200 հյուր:
Հարսնացուն հայտարարել է, որ կպահպանի իր ազգանունը եւ, միեւնույն ժամանակ, կվերցնի ամուսնու ազգանունը: Այսպիսով` կդառնա Լորեն Բուշ Լորեն: