Որսագողերը որսացել են 2բեզորայան այծ եւ 55 կարմրախայտ
Ինչպես §Երկիր¦-ին տեղեկացրեցին Հայաստանի բնապահպանության նախարարությունից Սյունիքի մարզային բնապահպանական տեսչությունը օգոստոսի 30-ին, ժամը 01.00-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի §Գիրաթաղ¦ կոչվող տարածքում ապօրինի որս է կատարվում, որից հետո բնապահպանակն տեսչության աշխատակիցները ոստիկանության հետ միասին դուրս է եկել ստուգայցի:
Քաղաքցիներին եւ ապօրինի որսամիսը տեղափոխել բնապահպանական տեսչության մարզային գրասենյակ, որտեղ տեսույչեի կողմից ակտավորվելուց հետո գործը հանձնվելկ է մարզային ոստիկանությանը:
Ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 2 գլուխ` համապատասխանաբար 11 կգ եւ 15 կգ կշռով, բեզոարյան այծի միս:
Ըստ նրանցից մեկի բանավոր հայտարարության` այծերը օգոստոսի 29-ին Կապան քաղաքից 9 կմ հեռավորության վրա գտնվող §Գիրաթաղ¦ կոչվող տարածքից որսացել է ինքը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն ակոսավոր հրացանով, որն էլ թաքցրել է որսատեղում: Պետությանը պատճառվել է մոտ 6 մլն դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն:
Բնապահպանութայն նախարարությունից հայտնեցին նաեւ, որ այդ նույն օրը մարզային բնապահպանական տեսչությունը ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի մոտակայքում Ողջի գետի վտակներից մեկում կատարվում է ապօրինի որս: Տեսուչյուները պարզել են, որ մի քաղաքցի էլեկտրական հոսանքի միջոցով այդ նույն վայրից որսացել է 55 կարմրախայ:
Արդեն իսկ կազմվել է ակտ,ո րն նույնպես փոխանցվել է ոստիկանության հետաքննություն իրականացնելու համար:
Այս գործով ապորինի որսագողը բնությանը պատճառել է 275 հազար դրամի վնաս: