Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է օգոստոսի 21-25-ը Հայաստանում գտնվող Ամստերդամի համալսարանի ժառանգության ու հատուկ հավաքածուների տնօրեն Ստեֆ Շոլտենին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը, Շոլտենը Երևան է ժամանել՝ քննարկելու հայ տպագրության 500-ամյակին նվիրված շրջիկ ցուցահանդեսի ծրագրի կազմակերպական խնդիրները և նախապատրաստելու Հայաստանի ազգային գրադարանի և Մատենադարանի հետ եռակողմ համաձայնագրի ստորագրումը:
Ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել Հոլանդիայում` 2012 թ. հունիս- սեպտեմբեր ամիսներին և 2012թ. դեկտեմբերից մինչև 2013 թ. փետրվարը Երևանում, կներկայացվի նաև Եվրոպայի մի շարք քաղաքներում, որտեղ հիմնադրվել են հայ տպագրության կենտրոններ: Ցուցահանդեսը կներկայացնի հայ գրի պատմությունը, Հայաստանի աշխարհագրությունը, հայոց պատմությունը, կրոնը և այլն:
Առաջիկայում կողմերը կանդրադառնան նաև ցուցահանդեսի տարածքին, ցուցանմուշների քանակին ու կազմակերպական այլևայլ հարցերի:
Ամստերդամում հայկական տպագրատներ են գործել մինչև 18-րդ դարի կեսերը և այդ հանգամանքով էլ պայմանավորված է հայատառ մեծաթիվ գրականության առկայությունը Ամստերդամի համալսարանի գրադարանի Հատուկ հավաքածուների բաժնում:
Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են նաև ՀԱԳ-ից, Մատենադարանի և հոլանդական հավաքածուներից ներկայացվող հայալեզու հնատիպ գրականության ու ձեռագրերի թեմատիկան: