|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Օգոստոսի 24-ին արտգործնախարարությունում տեղի է ունեցել 2012թ. Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» կայուն զարգացման եւ բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական աշխատանքները համակարգող ազգային հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել են հանձնաժողովի համանախագահներ` արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, ելույթներով հանդես են եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նրանք անդրադարձել են «Ռիո+20» գործընթացի շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին եւ այդ համատեքստում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներին, գալիք գագաթաժողովին ՀՀ մասնակցության նախապատրաստական աշխատանքներին եւ այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերին:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են Ռիո դե Ժանեյրոյի գագաթաժողովին Հայաստանի մասնակցության միջոցառումների ազգային ծրագրի նախագիծը եւ նախապատրաստական թեմատիկ աշխատանքային խմբերի ստեղծման առաջարկը: