|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերին Ռուսաստանում կմասնակցի ԲՐԻԿՍ 2024թ. գագաթաժողովին, տեղեկացրել է Tasnim-ը։ ԲՐԻԿՍ առաջին գագաթաժողովը միջկառավարական կազմակերպության ընդլայնումից հետո տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ին։
Փեզեշքիանը կմասնակցի միջոցառմանը նաեւ Կրեմլի պաշտոնական հրավերով։ Կազանում Իրանի հյուպատոս Դավուդ Միրզախանին հանդիպել է Թաթարստանի Հանրապետության նախագահի օգնականի հետ, որպեսզի պայմանավորվի ԲՐԻԿՍ գագաթաժողովի անցկացման մասին։
Այս տարի Ռուսաստանը նախագահում է ԲՐԻԿՍ-ում։ Իրանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան եւ Եթովպիան դարձել են կազմակերպության հինգ նոր անդամները։ Ավելի ուշ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել Ադրբեջանը։
ԲՐԻԿՍ-ը հիմնադրվել է 2006թ. եւ սկզբում ներառում էր Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը։ Հարավային Աֆրիկան միացել է կազմակերպությանը 2011թ.։