|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
2001 թվականից, համագործակցելով ՀՀ kրթության և գիտության նախարարության հետ, Մարդու իրավունքների հայկական դպրոցն (ՄԻՀԴ) իրականացնում է «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից, այս տարվա դասընթացներին մասնակցել են 27 դպրոցների 55 ուսուցիչներ՝ հանրապետության 9 մարզերից և Երևանից: Ուսումնական գործընթացը բաղկացած է մեկամսյա առկա և 11-ամսյա հեռակա դասընթացներից: Ծրագրի շրջանակում դպրոցներին աջակցելու նպատակով կազմակերպվել են նաև այցելություններ այն դպրոցներ, որտեղ աշխատում են վերապատրաստվող ուսուցիչները:
Ուսման ընթացքում դասախոսություններ են կարդացել ՄԱԿ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և այլ իրավապաշտպան հասարակական կազմակերպություների փորձագետներ:
Դասընթացների ավարտին մասնակիցները հանձնել են քննություններ և ստացել վկայականներ: