|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ երեկոյան Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում` «Մշո Խնուս» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած ավտովթարից զոհվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հինգերորդ սպայական վաշտի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ 49-ամյա Թորգոմ Մելքոնյանը. տեղեկացնում է Վանաձորի մեր թղթակիցը:
Ալավերդու բնակչուհի` 1972 թ. ծնված Նորա Էվոյանը, իր «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել դիմացից եկող` Թորգոմ Մելքոնյանի ՎԱԶ-21012 մակնիշի ավտոմեքենային: Երկու վարորդներն էլ ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց: Թ. Մելքոնյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Ն. Էվոյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ: Ոստիկանության ԼՄ վարչության Սպիտակի բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախապատրաստվում են նյութեր: