|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ է ամերիկացի միլիարդատեր, Berkshire Hathaway հիմնադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթի այն առաջարկին, որ պետք է բարձրացնել հարուստների հարկերը:
Դրա միջոցով հնարավոր կլինի կրճատել բյուջետային դեֆիցիտը եւ պետական պարտքի մակարդակը: Սակայն Ուորենի այս առաջարկը խստորեն քննադատվել է հանրապետականների կողմից:
Ինչպես գրում է Reuters-ը, Մինեսոտա նահանգի Քենոնֆոլս քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը խոստացել է, որ սեպտեմբերին հրապարկվելու է տնտեսության վիճակի բարելավման նախագահական ծրագիրը, որն ուղղված է նոր աշխատատեղեր ստեղծելուն եւ տնտեսական դեֆիցիտի հարցերը խիստ վերահսկողության տակ առնելուն: