|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Լեհաստանի երկրորդ ամենամեծ քաղաք Կրակովի մեծահարուստներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց. նա վիրավորվել է իր իսկ տան մոտ պայթած ռումբի հետեւանքով:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, դա արդեն չորրորդ պայթյուն է` վերջին երեք շաբաթվա ընթացքում: Հետաքննության արդյունքով` պայթյունները իրականացվում են հարուստների հանդեպ հատուկ թշնամանք ունենալու պատճառով: Պարզվել է նաեւ, որ պայթուցիկները պատրաստված են տնային պայմաններում:
Ռումբը պայթել է այն ժամանակ, երբ 65-ամյա տղամարդը ցանկացել է գետնից բարձրացնել պլաստմասսայից խողովակի կտորը:
Հունիսի սկզբին նմանատիպ դեպքեր են գրանցվել նաեւ Մոսկվայում. անհայտ անձինք ինքնաշեն պայթուցիկներն ամրացրել էին ավտոկանգառներում կայանված տասը շատ թանկ ավտոմեքենաներին:
Իրավապահ մարմինները հայտարարել են, որ այս պայթյունների հեղինակները անարխիստներն են: