Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի հարուստ մարդկանց ցուցակը, որում 5 հայ է ընդգրկվել:
Ցուցակի 353-րդ հորիզոնականում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն է, որի կարողությունը գնահատվում է 3,8 մլրդ դոլար, ինչը 2,4 անգամ գերազանցում է 2012-ի ցուցանիշը: Նա առաջ է անցել ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանից, ով երկար տարիներ համարվում էր ամենահարուստ հայազգի գործարարը:
95-ամյա Քըրքորյանն այս անգամ ցուցակի 412-րդ տեղում է` 3,3 մլրդ դոլարով:
613-րդ տեղը զբաղեցրել է ռուսաստանցի գործարար, ծագումով հայ Դանիիլ Խաչատուրովը: 41-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 2,4 մլրդ դոլար, նա «Ռոսգոսստրախ» ընկերության բաժնետեր է:
1088-րդ տեղում Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրներն են` 1,35 մլրդ դոլարով: Երկուսն էլ «Ռեսո Գարանտիա» ընկերության բաժնետերեր են: