կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-12 15:44
Հասարակություն

Կիրակի տոն է` խաղողօրհնեք

Կիրակի տոն է` խաղողօրհնեք

Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ խաղողօրհնեքի  տոնը մեր Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսել է  տոնվել դեռ հինգերորդ դարից: Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը նշեց, որ բոլոր ավանդական եկեղեցիները այս տոնը նշելու տարբեր կերպեր ունեն, սակայն բոլորն էլ պատարագ են մատուցում եւ խաղող օրհնում: «Այդ օրը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որի ընթացքում ընթերցվում են աղոթքներ, այնուհետև բեմի վրա կատարվում է խաղողի օրհնությունը և ինչպես յուրաքանչյուր տաղավար տոն, այս տոնին նույնպես հաջորդում է մեռելոց հիշատակման օրը»,-հիշեցրեց հոգեւորականը, սակայն խորհուրդ տվեց «տոնը սգի չվերածել» եւ գերեզմանոց գնալ ոչ թե կիրակի, այլ երկուշաբթի օրը` մեռելոցին:

Իսկ հարցին, թե ինչու  է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին մրգերից միայն խաղողն օրհնվում, Տեր Շմավոնը պատասխանեց.«Խաղողը այն պտուղն է, որից ստացվում է գինին և այդ գինին էլ իր ժամանակին դարձել է Քրիստոսի արյունը:Բայց չի նշանակում, որ , եթե հավատացյալները եկեղեցի են բերում ուրիշ մրգեր մենք չենք օրհնում , ոչ ցանկացած պարագայում ուտեստը պետք է օրհնվի»,-նշեց նա`հավելելով, որ ամեն օրհնված կերակուր իր հատկություններով տարբերվում է սովորականից: