կարևոր
481 դիտում, 44 րոպե առաջ - 2026-10-07 13:13
Աշխարհ

Թուրքիան կարող է ռազմաբազա ստեղծել Սաուդյան Արաբիայում

Թուրքիան կարող է ռազմաբազա ստեղծել Սաուդյան Արաբիայում

Էր Ռիադի և Իսլամաբադի հետ համատեղ պաշտպանության համաձայնագրի շրջանակում Թուրքիան կարող է ռազմաբազա տեղակայել Սաուդյան Արաբիայում։ Հոկտեմբերի 7-ին այս մասին հայտնել է թուրքական «Türkiye» թերթը։

«Երկրում թուրքական բազայի ստեղծման հարցը մտել է օրակարգ։ Եթե դա տեղի ունենա, թուրքական բանակը 110 տարի անց կրկին հնարավորություն կստանա պաշտպանել Մեքքան», - ասված է հրապարակման մեջ։

Ինչպես հավելում է պարբերականը, Թուրքիան կարող է մասնակցել Սաուդյան Արաբիայի ռազմավարական նշանակության գազային ու էներգետիկ չորս օբյեկտների պաշտպանությանը՝ այդ թվում կիրառելով փոքր և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր։ Թուրքական և պակիստանյան զորախմբերի թվաքանակը, ստորաբաժանումների կազմն ու տեղակայման վայրերը նախատեսվում է որոշել առաջիկա օրերին։