|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի Նախագահ գեներալ Միշել Սուլեյմանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման, Լիբանանի ներքին քաղաքական, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող խնդիրներ:
Քննարկվել է նաեւ Միշել Սուլեյմանի` 2012 թվականին Հայաստան այցելելու հնարավորությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ից, Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու բարեկամ երկրների ժողովուրդների բարյացակամ հատուկ վերաբերմունքն ու հարգանքը միմյանց հանդեպ: Կարևորվել է սերտ համագործակցության խորացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Համոզմունք է հայտնվել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք կհաղորդեն երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման առումով:
Նախագահ Սուլեյմանը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի դերակատարությունը երկրի քաղաքական և հասարակական կյանքում: Նախագահի խնդրանքով դեսպան Քոչարյանը անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և տարածաշրջանային այլ հարցերի: