Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է օգոստոսի 13 -21 ը կայանալիք 5-րդ համահայկական խաղերի Երևան քաղաքի մարզական պատվիրակության անդամներին և բացման շքերթը գլխավորող 10 հանրաճանաչ մարզիկներին. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետը հույս է հայտնել, որ երևանցի մարզիկներն այս մարզական ստուգատեսում հերթական անգամ աչքի կընկնեն լավ արդյունքներով և նշել, որ քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի մասսայականացմանը, քանի որ բացի առողջ ապրելակերպ քարոզելուց, Երևանում անցկացվող մարզական միջոցառումները խթան կհանդիսանան նաև մայրաքաղաքն ավելի ճանաչելի դարձնելու առումով:
10 մարզաձևերի 12 հավաքական թիմերի մարզիչները ներկայացրել են թիմերի պատրաստվածության վիճակը, նշել, որ քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվել են ուսումնամարզական հավաքներ, ապահովված են մարզական հանդերձանքով և պատրաստ են համահայկական 5-րդ խաղերում պայքարել բարձր տեղերի համար:
Երևանի քաղաքապետը նաև նշել է, որ անձամբ հետևելու է համահայկական 5 րդ խաղերի ընթացքին և մարզիկների հետ կհանդիպի արդեն մարզահրապարակներում: