Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Արցախի խնդիրը լուծում չի ստանա այնքան ժամանակ, մինչեւ Ադրբեջանը չազատվի մաքսիմալիստական գաղափարներից. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Վերջինիս համոզմամբ` ակնհայտ երեւում է, որ Ադրբեջանը պատրաստ չի պատերազմը վերսկսելուն. «Ադրբեջանին պատերազմից հետ է պահում ոչ միայն միջազգային-աշխարհաքաղաքական զարգացումը, այլեւ առաջին հերթին մեր բանակի պաշտպանության մարտավարությունը:Այսօր ամենաիրատեսական ձեռքբերումն այն է, որ ապրիլ,մայիս ամիսների համեմատ առաջին գծում դրական մեծ փոփոխություններ են եղել. իրավիճակը բավականինին մեղմվել է :Սակայն պատերազմի պոտենցյալ վտանգը բացառել երբեւէ չենք կարող.վերսկսելու քաղաքական որոշումը կկայացվի նեղ շրջանակում»,- ասաց նա:
Ըստ փորձագետի` Ադրբեջանը ձեւական սպառնալիքներով ակնկալում է, որ Հայաստանը կգնա զիջումային քաղաքականության .«Մենք թե' պատմական, թե' բարոյական առումներով զիջելու որեւէ բան չունենք»,-ասում է փորձագետը:
Այն հարցին, թե Հայաստանը բազմիցս նշել է, որ ընդունում է մադրիդյան սկզբունքները, բայց արդյո՞ք պատրաստ է տարածքներ զիջել Դ.Ջամալյանը պատասխանեց. «Դիվանագիտությունը իրականությունը թացնելու արվեստ է, մենք պետք է փաստերին նայենք. փաստ է, որ մենք չունենք ստորագրված նման փաստաթուղթ եւ չեմ կարծում, որ տեսանելի հեռանկարում կստորագրվի,քանի որ նման փաստաթուղթ ստորագրելը իրենից լուրջ վտանգ է ներկայացնում:Իսկ զիջումների մասին խոսելիս մենք պետք է տեսնենք, թե ինչ է պատրաստ զիջել Ադրբեջանը: Տեսանելի հեռանկարում ես չեմ տեսնում որեւէ նախադրյալ, որ ադրբեջանական իշխանություները գնան զիջումների»:
Ջամալյանը հիշեցրեց, որ Ադրբեջանում զիջումների պատրաստ չէ ինչպես ալիեւյան իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը: