Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական բանակը տեղակայված է Նախիջևանում, որը գտնվում է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Թավրիզից ընդամենը 150 կմ հեռու: Եթե հակամարտությունը տարածվի այս տարածաշրջան, ապա չի կարելի բացառել թուրք-իրանական ուղղակի բախումը. նշում է արևելագետ Շիրին Հանթերը:
Իրանը երկար սահմաններ ունի Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ, և նրա տարածքը խոցելի է դիտավորյալ կամ պատահական հարձակումների համար: Այս մասին Middle East Eye-ի հոդվածում գրում է Ջորջթաունի համալսարանի մահմեդական-քրիստոնեական փոխըմբռնման կենտրոնի հետազոտող Հանթերը:
«Բաքվում և Անկարայում կան ուժեր, որոնք կցանկանան խնդիրներ ստեղծել Իրանի և Ադրբեջանի միջև՝ որպես սադրանք անօդաչու թռչող սարքեր կամ հրթիռներ ուղարկելով Իրանի տարածք: Այսպես` արդեն տեղեկություններ են ստացվել Իրանի տարածքում անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կործանման մասին: Ավելին, եթե հակամարտությունը ձգձգվի և հարուցի փախստականների խնդիր, դա լրջորեն կանդրադառնա Իրանի վրա: 1989-ին Իրանը բախվեց ադրբեջանցի փախստականների ահռելի հոսքի և ստիպված էր ճամբարներ ստեղծել նրանց համար, երբ բախումն առաջին անգամ բռնկվեց Խորհրդային միության փլուզման ֆոնին:
Մինչև 1828 թվականը ներկայիս Ադրբեջանն ու Հայաստանը կազմող տարածքների մեծ մասը գտնվում էին Իրանի տիրապետության տակ, բայց երկու երկար պատերազմներից հետո նրանք անցան Ռուսաստանին: Այնուամենայնիվ, նույնիսկ բաժանումից հետո Ադրբեջանը սերտ մշակութային և այլ կապեր էր պահպանում Իրանի հետ: 1940-ականներին Խորհրդային միությունը, ցանկանալով բռնակցել իրանական Ադրբեջանը, զարգացրեց միավորված Ադրբեջանի առասպելը, որը պետք է վերամիավորվի: Խորհրդային միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանն ընդունեց այս առասպելը:
1990-ականների սկզբից ի վեր Իրանի և Թուրքիայի միջև մրցակցություն է հանրապետությունում ազդեցության համար, մինչդեռ Իսրայելը սերտ հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի հետ`Իրանի վրա ուշադրություն դարձնելու համար (ինչը հետագայում արեց նաև Սաուդյան Արաբիան): Միևնույն ժամանակ, Թեհրանի հետ կապված դժվարությունների ֆոնին, ԱՄՆ-ը և Եվրոպան դրդեցին Թուրքիայի ուժեղացումը Ադրբեջանում: Չնայած Բաքվում մարդու իրավունքների ոտնահարման պարբերական բողոքներին` Անկարան սերտ հարաբերություններ է պահպանում Բաքվի հետ՝ կապված Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների նկատմամբ հետաքրքրության հետ:
Պարզ է, որ Իրանը կհայտնվի անելանելի իրավիճակում, եթե հակամարտությունը դուրս գա վերահսկողությունից: Թուրքիայի շնորհիվ Ադրբեջանի բացահայտ հաղթանակը կարող է Բաքվին և Անկարային դրդել իրանական Ադրբեջանը միացնելու գաղափարի առավել ակտիվ իրականացմանը:
Թուրքիան ռազմական ներկայություն ունի Նախիջևանում, որը գտնվում է Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգի մայրաքաղաք Թավրիզից ընդամենը 150 կմ հեռու: Եթե հակամարտությունը տարածվի այս տարածաշրջան, չի կարելի բացառել թուրք-իրանական ուղղակի բախումը», - ասել է Հանթերը: