Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատության» հրապարակում մեկնարկեց ՀԱԿ հանրահավաքը: Բացման խոսքում «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը ողջունեց «ամենաշոգ» հանրահավաքի մասնակիցներին եւ շնորհավորեց նրանց` Հայ ազգային կոնգրեսի ծննդյան 3-րդ տարեդարձի կապակցությամբ:
Փաշինյանը համառոտ ներկայացրեց Կոնգրեսի 3 տարիների գործունեությունը: «Այս ընթացքում իշխանությունը ժողովրդի հետ խոսում էր ավտոմատներով, մահակներով, բռնություններով, սափրագլուխներով էր խոսում ժողովրդի հետ: Այսօր բոլոր ոստիկանները հանել են իրենց կամուֆլյաժները, հագել են կոստյում եւ գալուստուկ եւ երկխոսում են Կոնգրեսի հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը` տեղի ունեցածը ՀԱԿ-ի գործունեության արգասիքը:
Փաշինյանը որպես Կոնգրեսի «հաղթանակ» է համարել նաեւ Մարտի մեկի գործի վերաբացումն ու «Ազատության» հրապարակի վերանվաճումը:
20:35 ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, սովորության համաձայն, անդրադարձավ դեպի Երեւան եկող փակ ճանապարհներին:Նա հայտարարեց, որ աայլևս չի հավատում իշխանության անկեղծությանը` Կոնգրեսի հետ բանակցություններում: Հիշում ե՞ք իրենց օրակարգի հարցը որն է. Հայաստանում արդար, թափանցիկ ու սիրուն ընտրություններ անցկացնելը: Ինչպե՞ս, քաղաքացուն իր գյուղից, իր շրջանից դուրս ց դուրս չթողնելո՞վ»,-հարցրեց նա:
Արամ Մանուկյանը հիշեցրեց նաեւ, որ վերջին ամիսների ընթացքում «պաշտոնական կեղծված» տվյալներով 90 հազար հոգի է լքել Հայաստանը:
Ի դեպ` ՀԱԿ ղեկավարները հարթակից պարբերաբար կոչ են անում մարդկանց դուրս գալ ծառերի տակից եւ կանգնել հրապարակում:
20:50 Ելույթ ունեցավ ՀԱԿ համակարգող, իշխանության հետ երկխոսող Կոնգրեսի պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը, ով ներկայացրեց երկխոսության արդյունքները եւ նշեց, որ բանակցելու համար «բացառված չէ, որ որեւէ որոշում կայացնելիս դիմեն նաեւ ժողովրդին»:
«Ժողովրդավարության հաստատմանը ընդամենը ամիսների հարց է մնացել»,- հայտարարեց նա եւ նշեց, որ իրենց հաջողվել է «ազատել քաղբանտարկյալներին, «Ազատության» հրապարակում հանրահավաքներ անցկացնել եւ իշխանություններին նստեցնել բանակցությունների սեղանին»:
Լեւոն Զուրաբյանը երկխոսության նվաճում համարեց այն, որ Կոնգրեսի պահանջով իշխանության պատվիրակությունը ներկայացնում է անձամբ Սերժ Սարգսյանին: Ըստ Զուրաբյանի` հաջողություն է նաեւ այն, որ իշխանությունները նստել են բանակցելու` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրենց պահանջը:
21:04 «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի համոզմամբ` իշխանությունների հետ երկխոսությունը կարող է լուծման երկու տարբերակ ունենալ: Նախընտրելի տարբերակն այն է, որիշխանությունը հասկանա, որ արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն:
«Տարբերակ երկրորդը իշխանությունն այս երկխոսությունն օգտագործում է ուղղակի որպես միջոց, ժամանակը ձգելու համար: Էս դեպքում, ժողովուրդ, մենք մեր անելիքը գիտենք»,- հարթակից հայտարարեց նա:
21:12 Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս անդրադարձավ իշխանության հետ երկխոսությանը: «Այս երկխոսությունից դեռևս ո'չ իշխանությունը, ո'չ Հայ ազգային կոնգրեսը, ո'չ էլ մեր ժողովուրդը ոչինչ չի շահել, բայց շահել է մեր երկիրը, մեր պետությունը, միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է ՀՀ հեղինակությունը՝ որպես քաղաքակիրթ երկիր, քաղաքակիրթ պետություն»,- հայտարարեց առաջին նա:
Հիշեցնենք, որ հանրահավաքի ավարտից հետո «Ազատության» հրապարակում հերթական «դիսկոտեկն» է լինելու: Մասնակիցները նշելու են Կոնգրեսի տարեդարձը: