|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀԱԿ-ի հանրահավաքը մեկնարկեց: Ազատության հրապարակը լեցուն չէ, եւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը դա բացատրեց ճանապարհների փակ լինելու հանգամանքով:
Նա նշեց, որ ժողովրդավարություն խաղացող իշխանությունները փակել են Երեւան եկող բոլոր ճանապարհները, երթուղայինները չեն աշխատել, իսկ մեկ ժամ առաջ չի աշխատել նաեւ մետրոն:
Ելույթ է ունենում վերջերս ազատ արձակված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա իր խոսքում նշեց, որ իրենց հիմնական պահանջը շարունակում է մնալ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացումը: Իսկ իշխանության խոսքերը, թե արտահերթ ընտրությունների համար նախադրյալներ չկան, չեն համապատասխանում իրականությանը:
Նիկոլ Փաշինյանին հաջորդեց Սասուն Միքաելյանը: Նա հայտարարեց, որ իշխանության հետ սկսված երկխոսությունը հնարավորություն է տալու քաղաքակիրթ ճանապարհով ժողովրդին վերադարձնել իշխանությունը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: