Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի զինված ուժերը կաթվածահար են եղել: Հրաժարական են տվել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ըշըք Քոշաները, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Էրդալ Ջեյլանօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Աքսայան և ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էշրեֆ Ուղուր Յիղիթը։
Ըստ Haberturk-ի` նախագահ Աբդուլլահ Գյուլն արդեն ստորագրել է նրանց հրաժարականի դիմումները:
Հրաժարականի պատճառը «Բալյոզ» ծրագիրն է, որի պատճառով բազմաթիվ թուրք զինվորականներ են ձերբակալվել` մեղադրվելով ահաբեկչական գործողությունների միջոցով Թուրքիան ապակայունացնելու եւ հեղափոխություն անելու փորձի մեջ:
Ավելի ուշ գեներալ Ըշըք Քոշաները հաղորդագրություն է տարածել` մեկնաբանելով իրենց հրաժարականի պատճառները:
«Այս պահին 173 գեներալներ, սպաներ ու ենթասպաներ են ձերբակալված, ինչպես նաեւ 77 պաշտոնաթող զինվորականներ, ընդհանուր թվով` մոտ 250 հոգի: Ձերբակալությունների մեծ մասը, ինչպես շատ իրավաբաններ պնդում են, տեղի են ունեցել իրավունքի, արդարադատության եւ բարոյական նորմերի խախտումներով: Այս իրավիճակի մասին բազմիցս հայտնել ենք պատկան մարմիններին, սակայն մեր բոլոր պահանջներն ու խնդրանքներն օրենքի սահմաններում լուծելը հնարավոր չի եղել: Իսկ ստեղծված իրավիճակի հետ հաշտվել հնարավոր չէ»,- ասել է նա: