Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում է տարածել Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կատարվող անցանելիության ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ։
«Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կատարվող անցանելիության ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին տարածվում են տարբեր հրապարակումներ և մեկնաբանություններ, որոնց վերաբերյալ պարզաբանում ենք:
Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում, հետևաբար այն ընթացիկ պահպանության ծրագրում ներառված չէ: Այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն: Հաշվի առնելով, որ հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում էր մեկնարկել հունիսի կեսին, շինարարին առաջարկվել է որպես ժամանակավոր լուծում իրականացնել անցանելիության ապահովման աշխատանքներ՝ մինչև հիմնանորոգման մեկնարկը: Հանրապետությունում վերջին օրերին տեղացող անձրևների պայմաններում շինարարը համապատասխան տեխնիկայի միջոցով կատարում է փոսերի տեղային չորացում: Հիմնանորոգման աշխատանքներից առաջ առկա ասֆալտբետոնե ծածկը փոխարինվելու է ամբողջովին նոր ծածկով: Տարածաշրջանը սպասարկող ընկերությունն աշխատանքները իրականացնում է իր միջոցների հաշվին»-ասված է պարզաբանման մեջ: