կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-27 19:36
Քաղաքական

Բագրատյանը կարծես թե ստում է

Բագրատյանը կարծես թե ստում է

ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն այսօր մի լավ քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանին: Մի շարք ոչ դրական վերաբերմունք արտահայտող խոսքերից հետո Բագրատյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, նշել է, թե տեղյակ է, որ վարչապետը թարգմանել եւ տպագրել է Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Չերեմիխինի գիրքը:

«Եվ կրթության նախարարն էլ այդ գիրքն անմիջապես երաշխավորեց` որպես բուհերում դասագիրք: Մենակ Սան Սանիչն է բողոք գրել, թե դնում եք գրքերն արտագրում, հո ըտենց չի: Սան Սանիչն աշխատում է Գայդարի անվան ինստիտուտում: Բողոքին ընթացք տրվեց, թե չէ` կարաք զանգեք, իրան հարցնեք»,- մեկնաբանեց նախկին վարչապետը:

Իսկ ահա ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը, ի պատասխան մեր հարցմանը, նշեց, որ իրենք Բագրատյանի ասածները չեն մեկնաբանում: «Հետայսու չենք էլ պատրաստվում մեկնաբանել»,- ասաց նա:

Ի դեպ, արդյոք Սան Սանիչը աշխատում է Գայդարի անվան իսնտիտուոտւմ, թե ոչ, տեղեկանալու համար խորհուրդ ենք տալիս այցելել հետեւյալ հղումով` http://www.iep.ru/ru/personalii.html