Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գագիկ Ծառուկյանը մեծ ներդրում ունեցավ հաշտեցման գործում. Yerkir.am-ի` Ծառուկյա՞նն է հաշտեցրել Ձեզ և Նաիրա Զոհրաբյանին հարցին ի պատասխան« ասաց թիվ 1 ընտրատարածքից «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր ընտրված Արտյոմ Ծառուկյանին փոխարինած Գևորգ Պետրոսյանը: «Նաիրա Զոհրաբյանի հետ ունեցել ենք աշխատանքիային տարաձայնություն, բայց այն հարթվել է, վեճ չկա մեր մեջ, մենք այսօր աշխատանքային գործընկերներ ենք, նորմալ շփվում ենք: Տարաձայնություններ միշտ էլ կարող են լինել այս կամ այն գործընկերների միջև, բայց չի կարելի տարաձայնություններն իջեցնել բամբասանքի հարթություն»,- ասաց նա:
Հարցին՝ Դուք ասում էիք, որ Նաիրա Զոհրաբյանին հակացուցված է քաղաքականությամբ զբաղվելը, հիմա ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքական հարթակում նրա հետ աշխատանքը, Պետրոսյանը պատասխանեց. «Ես չէ, որ պետք է որոշեմ որևէ մեկի` քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, ամեն մարդ ինքն է որոշում օգտվել իրեն Սահմանադրությամբ վերապահված իրավունքից»:
Նա նաև շեշտեց, որ իր քաղաքական ղեկավարին խոստացել է անել ամեն ինչ` ԱԺ պատգամավորի պատիվը բարձր պահելու համար: Ըստ Պետրոսյանի` գալով ԱԺ, ավելի արդյունավետ կարող է աշխատել պետաիրավական հանձնաժողովում: «Պատգամավորի պաշտոնը, մեղմ ասած, ոչնչով չի զիջում նախարարի պաշտոնին, հատկապես` խորհրդարանական կառավարման պարագայում»,- ասաց պատգամավորը: