Փոխարժեքներ
27 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Մեր տեղեկություններով` ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը կադրային ջարդ է սկսել իր ղեկավարած գրասենյակում:
Նա մի խումբ աշխատակիցների զանգել եւ առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացնել: Երբ նրանք հրաժարվել են դիմումներ գրել, ՄԻ պաշտպանը նրանց որոշ ժամանակ է տվել:
Գարնանը, երբ Անդրեասյանը դարձավ ՄԻ պաշտպան, անմիջապես մի քանի հոգու ազատեց կամ այլ հաստիքների տեղափոխեց: Հիմա արդեն նա սկսել է հին աշխատողներից ազատվելու երկրորդ փուլը:
ՄԻ պաշտպանի մամուլի գրասենյակից չհերքեցին այս լուրը: Ասացին միայն, թե բոլոր գերատեսչություններում էլ աշխատանքից ազատման դեպքեր լինում են, եւ պետք չէ դրա շուրջ աղմուկ բարձրացնել: