Փոխարժեքներ
07 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Չնայած Ազգային գրադարանի կոլեկտիվի և մտավորականների պայքարին` տնօրեն Դավիթ Սարգսյանին հեռացրին, և պաշտոնակատար նշանակվեց Տիգրան Զարգարյանը:
Այդ օրերին Դավիթ Սարգսյանը մեզ ասել էր, որ եթե ծանուցագրին հաջորդի աշխատանքից ազատելու հրամանը, ինքը մամլո ասուլիս կհրավիրի ու կխոսի ամենախոցելի նախարարի վարած մշակութային քաղաքականության բարոյահոգեբանական կողմերի մասին: Չկայացած ասուլիսի հետևանքով երեկ զանգահարեցինք Դավիթ Սարգսյանին, ով նշեց, որ ասուլիսը հետաձգել է, քանի որ առողջական խնդիրներով է զբաղված:
«Սրտի հետ կապված խնդիրներ են, երևի նյարդային վիճակից, փորձում եմ շատ չջղայնանալ: Հետո էլ ուզում եմ հնարավորինս հետաձգել ասուլիսը, որ ինչ-որ հանգրվան լինի, ասելիք ունենամ և կարողանամ լրջորեն խոսել խնդիրների մասին», - նշեց նա:
Պարոն Սարգսյանը հերքեց այն լուրը, թե ասուլիսը տեղի չունեցավ իրեն աշխատանք առաջարկելու պատճառով: Թեև առաջարկը եղել է, և այն ընդունել է: Նա նշանակվել է Ազգային գրադարանի տնօրենի գլխավոր խորհրդական և գիտխորհրդի նախագահ. «Ստիպված էի ընդունել առաջարկը, որովհետև անձնական բիզնես, ապրուստի այլ միջոց չունեմ»:
Քանի որ պայմանագիրը կնքվել է 2 օր առաջ, եւ ինքն էլ դեռ առողջական խնդիրներ ունի, առայժմ աշխատանքի չի գնում: «Մի քիչ կարգավորվեմ`անպայման կգնամ, որովհետև ուզում եմ կոլեկտիվիս հետ լինել»,- ասաց Դ. Սարգսյանը:
Պարզ չէ, սակայն, թե ինչպես են համատեղ աշխատելու հինն ու նորը: