|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
«Հայփոստի» Վարդենիսի մասնաճյուղի աշխատակիցները զլանում են մարդկանց հասցեագրված նամակները տեղ հասցնել: Նույնիսկ պատվիրված նամակները տեղ չեն հասնում, իսկ ծանուցագրերը հենց փոստում ստորագրում են, թե` իբր հասցեատերը ստացել է:
Կազմակերպություններից մեկը դատի էր տվել Վարդենիսի բնակիչներից մեկին, բնականաբար մինչ այդ պահպանելով պատշաճ կարգը, պարտքի ենթակա վճարման վերջնագիր էր ուղարկել պարտատիրոջը, ապա նոր դիմել դատարան:
Մեր զրուցակցի պատմելով` նրանք ոչ մի նամակ չէին ստացել, նույնիսկ դատարանի ծանուցագիրը չէին ստացել, հետագայում նաեւ վճիռը, որոնք ուղարկվել էին փոստով: Որ իրենք դատարանում պարտվել են` իմացել են միայն այն ժամանակ, երբ ԴԱՀԿ ներկայացուցիչները եկել են տուն` գումարը բռնագանձելու նպատակով: