|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը ժամանելու է Թուրքիա եւ հանդիպում է ունենալու նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», հանդիպման ժամանակ քննարկվելու է Թուրքիայի կողմից ինտերնետային կայքերը գրաքննելու ծրագիրը:
Թուրքիայից առաջ կայքերը ֆիլտրելու ծրագիր էին իրականացնում նաեւ Չինաստանն ու Հոնգկոնգը, որտեղ երկար բանակցություններից հետո գրաքննությունը դադարեցվեց, սակայն դրա վերսկսման վտանգը շարունակում է մնալ:
Հիմա էլ Թուրքիան է այս հարցը բարձրացրել: Շմիդտը նշել է, որ Թուրքիայի այդ ծրագիրը «վատ գաղափար» է:
Ի դեպ, Թուրքիան ինտերնետը գրաքննելու հայտարարությամբ սպառնում է ոչ միայն Google-ին: Բազմիցս սպառնալիքներ են հնչել նաեւ աշխարհի ամենամեծ սոցցանցը` Facebook-ը փակելու վերաբերյալ: