| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-06-17 06:29
            14 տարի առաջ - 2011-06-17 06:29  
         
                
            Արդեն մի քանի ամիս է` Վայոց Ձորից մի գործարար դիմել է Հայաստանի բնապահպանության նախարարություն` թույլտվություն խնդրելով Գնիշիկ բնապատմական արգելոցի տարածքում` Նորավանքից ոչ հեռու գտնվող Մագելի քարանձավի սկզբնամասում այցելուների կենտրոն կառուցելու համար: Ինչպես սովորաբար լինում է մեր երկրում, հնարավոր է` այն հետագայում սպասարկման կենտրոն, խանութ կամ սրճարան դառնա:
Ավելի քան 2 կմ խորությամբ այդ կարստային քարանձավում, որի նմանը Կովկասում չկա (այստեղ ջերմաստիճանը մշտապես +14 է), մինչ օրս շինարարական ոչ մի աշխատանք չի իրականացված` զբոսաշրջային նկատառումներից ելնելով:
«Երկիր»-ի հետ զրույցում մի քանի բնապահպաններ հայտնել են, որ վերոհիշյալ նախագծի վերաբերյալ բնապահպանության նախարարությունը Վայոց Ձորում հասարակական լսումներ է անցկացրել, որոնց ընթացքում բացասական արձագանքներ են հնչել: Սակայն, մեր տեղեկություններով, նախարարությունը, այնուամենայնիվ, նախագծի հետ կապված, գաղտնի հավաք է կազմակերպել:
Մեր հարցին ի պատասխան` բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը ոչ միայն հերքեց գաղտնի լսում կազմակերպելու փաստը, այլեւ այն, որ ընդհանրապես նման ծրագիր է ներկայացված եղել:
Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ Գնիշիկ արգելոցը, որը ստեղծվել է 1980-ականներին, մշակույթի նախարարության ենթակայության տակ է, եւ ո'չ տնօրեն ունի, ո'չ էլ պահակ: Ընդ որում` արգելոցում, բացի Մագելի քարանձավից, էլի մեծ քարանձավներ կան` Մոզրովի եւ Արջերի: