Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Ռուսաստանը, նախաձեռնելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Ղարաբաղյան հակամարտության լուծումը կամաց-կամաց իր ձեռքն է վերցնում:
«Ռուսներն աշխարհագրորեն ավելի մոտ են հակամարտող կողմերին, և ավելի հեշտ է հանդիպում կազմակերպել նրանց միջնորդությամբ, ասենք, Սոչիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում կամ Աստանայում, քան ավելի հեռու գտնվող Վաշինգտոնում»,- ասել է նա Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերին վերաբերող գիտաժողովում։
Ըստ Գորդոնի` Ռուսաստանը թափանցիկ է աշխատում եւ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահներին` ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային ներկայացնում է հանդիպումների մանրամասները:
Նա հավելել է, որ համանախագահները վստահում են միմյանց, քանի որ հանդես են գալիս ընդհանուր շահերի պաշտպանության դիրքերից: Իսկ այդ շահերի հիմքում Եվրոպայում համապարփակ անվտանգության ապահովման հրամայականն է:
Բացի այդ, ըստ Գորդոնի, ԱՄՆ-ը համաձայն չէ Թուրքիայի հետ այն հարցում, որ վերջինս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացումը կապում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի հետ, եւ պնդում է, որ կողմերը պետք է վավերացնեն Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները: