Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Հայկ Բաբուխանյանի` ընդդեմ Report.am կայքին դատի տալու երկրորդ գործի քննությունը` այս անգամ «Երբ զոռով հուշում են անհուշելին» հոդվածի եւ դրա վերաբերյալ ընթերցողների արձագանքի համար:
Երեկ դատարանում հայցվոր կողմի փաստաբանը ներկայացրեց իրենց պահանջը, նիստը նախագահողը, գտնելով անճշտություններ, հայցվոր կողմին խնդրեց հստակեցնել, թե ինչ բառերից են վիրավորվել: Նշենք, որ «Իրավունք»-ի հոդվածագիր Գայանե Զարգարյանը, հավանաբար նկատի ունենալով Աբել Միքայելյանի կուսակցական պատկանելությունը, գրել էր «ընկեր Աբել», ինչն ակնհայտ սխալ էր:
Աբել Միքայելյանը հոդվածին պատասխանող հրապարակման մեջ հոդվածագրի սխալն ակնհայտ սխալ է համարել (Աբել Միքաքյելյանը Դաշնակցության անդամ չէ): «Հետգրության մեջ այդ պատճառով նախընտրելի էր ավելացնել ժողովրդական հայտնի խոսքը` «շները քեզ ընկեր»: Բայց ուղղված ոչ թե կնոջը, այլ նրա պատվիրատուին: Վիրավորվել են այդ մարդիկ, մինչդեռ ես մեջբերել եմ ժողովրդական խոսքը եւ այնքան էլ համաձայն չեմ, որ ո'չ Գայանե Զարգարյանն իմ ընկերը լինի, ո'չ էլ Հայկ Բաբուխանյանը, եւ կարծում եմ` ճիշտ եմ նշել, թե ովքեր են իրենց արժանի ընկերները»,- պարզաբանեց Աբել Միքայելյանը:
Հայկ Բաբուխանյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Լկտիացել է այդ երեւույթը, դատարանում պատժելու ենք»: Հարցին, թե չի՞ ցավում, որ «Իրավունք»-ում անճշտություններ են լինում, երբ անկուսակցական մարդուն դիմում են որպես դաշնակցականի` «ընկերով», պարոն Բաբուխանյանը հիշեց խորհրդային տարիները, երբ բոլորը բոլորին ընկերով էին դիմում:
Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 30-ին: