Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոնդոնի Թագավորական դատարանի ատենակալ Ջոան Ֆրեյլի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանի համար, որ մեղադրյալի հետ Facebook-ում նամակագրություն է ունեցել. տեղեկացնում է The Independent-ը:
Ֆրեյլը մասնակցում էր թմրանյութերի վաճառքի գործով դատավարությանը:
«Նրա արարքը դատապարտելի է, սակայն նա նպատակ չի ունեցել տապալել դատական գործընթացը»,- ասել է նրա փաստաբանը:
Անցյալ տարվա օգոստոսին Ֆրեյլը Facebook-ում կապ է հաստատել մեղադրյալ Ջեյմի Ստյուարտի հետ: Նրա խոսքերով` ինքը չի կարողացել հավատալ, որ աղջիկը մեղավոր է: Հերթական դատական լսումներից հետո Ֆրեյլը ինտերնետում փորձել է տեղեկատվություն գտնել մեղադրյալների մասին:
Մինչդեռ դատախազների կարծիքով` նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ: Օրենքի համաձայն` ատենակալները որոշում են կայացնում բացառապես ցուցմունքների, այլ ոչ թե այլ աղբյուրներից ստացված այլ տեղեկատվության հիման վրա:
Ֆրեյլը մեղադրվում է դատական գործընթացը ձախողելու մեջ. դատավորը ստիպված է եղել առանց գործն ավարտին հասցնելու լուծարել ատենակալների հանձնաժողովը: Ֆրեյլին սպառնում է 2 տարի բանտարկություն: Դատարանը վճիռ կկայացնի վաղը` հունիսի 16-ին: