|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին աջակցող ցուցարարները փորձել են գրոհել Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունը եւ հանել Թուրքիայի դրոշը. տեղեկացնում է «Զամանը»:
Ըստ թերթի` մոտ 2000 ցուցարարներ են հավաքված եղել դեսպանատան առջեւ` վանկարկելով հակաթուրքական կարգախոսներ, սակայն դեսպանատան անվտանգության աշխատակիցները եւ սիրիական անվտանգության ուժերը ցրել են ցուցարարներին:
Թերթը նշում է, որ Սիրիայի փոխարտգործնախարարն ավելի ուշ զանգահարել է Թուրքիայի դեսպանին եւ ներողություն խնդրել կատարվածի համար: