|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին ասել է, որ չի պատրաստվում լքել Լիբիան:
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը, հանդիպումը տեղի է ունեցել երեկ Տրիպոլիում, որտեղ Իլյումժինովը պաշտոնական այցով է` քննարկելու շախմատի զարգացման հեռանկարները:
ՖԻԴԵ-ի նախագահը եւ Լիբիայի առաջնորդը ծանոթ են 2004-ից, երբ Տրիպոլիում անցկացվում էր շախմատի աշխարհի առաջնությունը: Իլյումժինովը Քադաֆիին կալմիկական շախմատ է նվիրել: Նա նաեւ հանդիպել է Քադաֆիի որդու` Մուհամեդի հետ. նրանք շախմատ են խաղացել եւ քննարկել այդ սպորտաձեւի զարգացման հեռանկարները: