|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ` Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը հանդիպել են Մոսկվայում: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները. տեղեկացնում է «Նովոստի» լրատվական գործակալությունը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում հնարավոր է դարձել մերձեցնել դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին առնչվող մի շարք կարեւոր հարցերի շուրջ։
«Վերոհիշյալ փաստաթղթի նախագիծը քննարկվելու է այս տարվա հունիսի վերջին կայանալիք հերթական եռակողմ համաժողովի ընթացքում», - նշված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը կայանալու է Կազանում հունիսի 25-ին։