Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների քառակողմ հանդիպումը Սիրիայում իրադրության կարգավորման շուրջ: Այն տևել է շուրջ երեք ժամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը։
Սերգեյ Լավրովը, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Ֆեյսալ Միքդադը և Մևլութ Չավուշօղլուն նախատեսում էին քննարկել Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը և, ընդհանուր առմամբ, Սիրիայում տիրող իրադրությունը։ Լավրովի խոսքով՝ այս քարտեզը պետք է թույլ տա հստակորեն բացահայտել պայմանավորվող կողմերի՝ Սիրիայի և Թուրքիայի դիրքորոշումներն իրենց համար առաջնահերթ թեմաների շուրջ, ինչը ենթադրում է երկրի ամբողջ տարածքում Սիրիայի կառավարության վերահսկողության վերականգնման և Թուրքիայի հետ 950 կիլոմետրանոց սահմանի հուսալի անվտանգության ապահովման խնդրի լուծում, անդրսահմանային հարձակումների, ահաբեկիչների ներթափանցման հնարավորության բացառում։
Երկրները սիրիական ճգնաժամի կարգավորման «Աստանայի» գործընթացի մասնակիցներ են։
Ապրիլի վերջին Մոսկվայում բանակցություններ էին անցկացվել չորս երկրների պաշտպանության նախարարների միջև։ Սիրիայի պաշտպանության նախարարությունն այն ժամանակ հայտարարել էր, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկրի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման հարցը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից «РИА Новости»-ին հայտնել են, որ կողմերը Մոսկվայում քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման կոնկրետ քայլերը։