Փոխարժեքներ
29 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրին Թբիլիսիից, նախագահ Սահակաշվիլին հանդիպման ժամանակ նշել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցն ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջեւ պատմական, բարեկամական հարաբերությունները:
Նախագահը հյուրին ցույց է տվել նախագահական նստավայրը, այնուհետեւ բարձրաստիճան հոգեւորականների պատվին հանդես է եկել «Սուխիշվիլի» համույթը:
Սահակաշվիլու ջերմ ընդունելությունը հայ հոգեւորականների կողմից ընկալվել է որպես խոստումնալից նշան: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը հույս է հայտնել, որ Թբիլիսիի եւ Ախալցխայի եկեղեցիները հայկական թեմի վերահսկողության տակ անցնելու վերաբերյալ հարցը վերջապես դրական լուծում կստանա:
«Որոշ չլուծված հարցեր կան, որոնք խանգարում են մեր ազգերի եւ եկեղեցիների փոխհարաբերություններին»,- այսել է Միրզախանյանը` հույս հայտնելով, որ երկու երկրների հոգեւոր առաջնորդները կկարողանան լուծում գտնել, իսկ իրենք այդ որոշումները կյանքի կկոչեն:
Հիշեցնենք, որ խոսքը հայկական 6 եկեղեցիների մասին է, դրանք իրենց դռները հավատացյալների առջեւ փակել են դեռեւս խորհրդային տարիներին եւ չեն գործում մինչ օրս:
Վրաստանի օրենքներով` այդ եկեղեցիները գտնվում են վրացական պատրիարքության վերահսկողության տակ: Տարիներ առաջ Մայր Աթոռը պաշտոնապես առաջարկեց սկսել ծեսեր իրականացնել հայկական այդ եկեղեցիներում, որին ի պատասխան` վրացական կողմը հայտարարեց, որ նախ պետք է որոշել այդ եկեղեցիների պատմական պատկանելությունը եւ պարզել` դրանք իրո՞ք հայկական են: