Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրենց են խայտառակել, կարծում եմ ՝ սա իրենց վերջը պետք է լինի, և իրենք բացահայտեցին իրենց հակահայկական էությունը»,-Yerkir.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Սարդարապատոմ այսօր Վեհափառ Հայրապետի մուտքը արգելած ոստիկանության վարքագծին։
«Ես որ վաղուց ասում էի՝ էս իշխանությունը հայկական չէ, ոմանք թերահավատորեն էին մոտենում․ ահավասիկ, մարդիկ ինքնաբացահյատվեցին, որ իրենք հայկական իշխանություն չեն։ Մեր պետությունը զավթված է, պետք է ազատագրել, դրա համար ժողովուրդը պետք է ոտքի ելնի ու ազատագրի երկիրը՝ այս ոչ հայկական իշխանությունից․ նույնիսկ՝ թուրքական էլ չէի անվանի, որովհետև սրանք թուրքական լինելու էլ արժանի չեն, որովհետև թուրքը, համենայն դեպս, նման բան չի արել» ,-մեր հարցին ի պատասխան արձագանքեց Միքայել Սրբազանը։