|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը կարծիք է հայտնել, որ Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման համակարգը մեծ ռիսկեր է պարունակում խմելու ջրի համար:
Ստորգետնյա եւ արտեզյան աղբյուրների սպառումը թույլ չտալու համար, կառավարության որոշմամբ, ձկնաբուծարաններում ջրաչափեր են տեղադրել, սակայն, ըստ Յադոյանի, եթե ջրօգտագործողները շարունակեն հզոր պոմպեր կիրառել, ապա խմելու ջուրը կդառնա ոչ պիտանի:
«Չի կարելի Արարատյան դաշտավայրի ջուրը հզոր պոմպով քաշել: Ջրի երեք հորիզոն կա. վերեւինը քաղցրահամ է, բայց խմելու չէ, ներքեւի երկուսն են խմելու: Դրանք կխառնվեն, շարքից դուրս կգան, հետո հնարավոր չի լինի վերականգնել: Բացի այդ` Արարատյան դաշտավայրի իջվածքի տակ հանքային ջրեր կան: Եթե ցած իջնես, այդ հանքային ջուրն էլ կհանես, կխառնես, քաղցրահամ ջրերը կփչացնես»,- ասաց Ռ. Յադոյանը:
Նշենք նաեւ, որ ներկայումս Արարատյան դաշտավայրում գործում է 234 ձկնաբուծարան, որոնք, ընդհանուր առմամբ, շահագործում են մոտ 450 խորքային հորեր: Ըստ մասնագետների` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր են արդյունահանում: