Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ Ահարոն Ադիբեկյանի. «Թշնամանքի պահը մեր ազգի ավանդական մշակույթի թուլությունն է։ Չեմ տեսել զարգացած որեւէ երկիր, որտեղ պարտվող կուսակցության ղեկավարը դառնա թշնամի, նա ընդամենը ընդունում է իր պարտությունը, շնորհավորում հաղթողին եւ ասում` քեզ են ընտրել, քեզ բարի երթ, բարի ճանապարհ, ես էլ կաշխատեմ քո սխալներից օգտվել եւ հաջորդ անգամ արժանանալ ընտրողի քվեին։
Մեզանում, երբ ամուսինները բաժանվում են, դառնում են թշնամի։ Եվրոպայում, որտեղ յուրաքանչյուր երրորդ ընտանիք ամուսնալուծվում է, շարունակում են գնալ-գալ, հարաբերություններ պահպանել։
Լավ է, որ գոնե ՀԱԿ-ի առաջնորդը հրաժարվեց ձախակողմյան բանահյուսությունից` «ավազակապետություն, ավազակախումբ, մոնղոլ-թաթարներ»։ Դա մնացել է 19-րդ դարում, 20-րդ դարում դրան դեռ մի կերպ կարելի էր դիմանալ, բայց 21-րդ դարում նման տերմինաբանությամբ քաղաքականություն մտնելը ուղղակի նոնսենս է»։