|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Կազանում կայանալիք հանդիպումը բեկումնային իրադարձությունների հանգուցակետ լինել չի կարող, դրա նախանշանները չկան, եւ արդեն զարգացող իրադարձությունները ցույց են տալիս, որ շարունակվում է «բանակցություններ՝ բանակցությունների համար» գործընթացը. «Երկիր»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
Ըստ նրա` մտահոգիչ է այն փաստը, որ սեղանին դրված փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն են` վտանգավոր տարրերով: Իսկ Դովիլի եւ նմանատիպ հայտարարությունների նպատակը ստատուս քվոն պահպանելն է, որը, կարծես, ձեռնտու է կողմերին եւ համանախագահող երկրներին:
Դավիթ Իշխանյանի կարծիքով` ոչ ոք չի կարող «առանց հայ ժողովրդի ընդանուր կամքի որեւէ քայլ ձեռնարկել»: Իհարկե, հայկական դիվանագիտությունը երբեմն ցուցադրում է պարտվողական տրամադրություններ, միջազգային հանրության կամ գերտերությունների որոշումներին «զոհ գնալու» միտումներ, սակայն, ըստ դաշնակցական գործչի, «սա այն դեպքը չէ, որ Հայաստանի իշխանությունները կամ նախագահը հեշտությամբ «զոհ գնան» քաղաքական խարդավանքներին»: